Գեղանիստ գյուղում զոդման աշխատանքների ժամանակ...

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 27-ին՝ ժամը 13.35-ին, Մասիսի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գեղանիստ գյուղի մի տանը պայթուն է տեղի ունեցել, և վիրավորներ կան:

Ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13-ի սահմաններում, տանտերը զոդման աշխատանքներ է կատարել ավտոտնակում գտնվող նախկին դիզելային վառելիքի ալյումինե բաքի վրա, բաքը պայթել է, ինչի հետևանքով էլ նա և կողքին գտնվող 48-ամյա մի տղամարդ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երկուսն էլ ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Հուլիսի 5-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա Հակոբ Անտոնյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախապատրաստվում են նյութեր: