Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոն են...

Նոր իշխանությունները ամեն կերպ փորձում են նախկին իշխանությունների հետ կապված առանցքային չինովնիկների իրենցով անել, որպեսզի նրանց փոխանցաց տեղեկատվության շնորհիվ հնարավոր լինի նոր քրեական գործեր հարուցել։

Այս պահին իշխանությունների նշված պլանի շրջանակում հաջողվել է պայմանավորվածության գալ միայն ԶՈՒ հետախուզության նախկին պետ Արշակ Կարապետյանի հետ։ Նա մարտի 1-ի գործով ցուցմունք տալու դիմաց նշանակվեց վարչապետի խորհրդական։

Իշխանությունները այլ գործիչների նկատմամբ ևս նման փորձեր արել են։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ նախորդ տարի ակտիվ բանակցություններ են տարվել նախկին գլխավոր դատախաղ Գևորգ Կոստանյանի հետ։ Նրան առաջարկել են գլխավոր դատախազի պաշտոնը, եթե իհարկե համաձայներ ցուցմունքներ տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ 

Իշխանության այս փորձերը սակայն անհաջողության են մատնվել։ Ըստ էության Կոստանյանն է հրաժարվել մատնիչի դեր տանել։

Ի դեպ հետաքրքիր է, որ Կոստանյանը իր վերջին  հարցազրույցներից մեկի ժամանակ չի հերքել այս տեղեկատվությունը։