Գերմանիայում ավտոմեքենան բախվել է Մերկելի ինք...

Դորտմունդի օդանավակայանում ավտոմեքենան բախվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռին: Այս մասին հայտնել է Spiegel Online-ը:

Բանն այն է, որ օդանավակայանի ծառայողական մեքենայի վարորդը չի ձգել ձեռքի արգելակը և հեռացել է մեքենայից, իսկ ավտոմեքենան քիչ անց ինքնուրույն տեղաշարժվել է:

Միջադեպի պահին Մերկելն ինքնաթիռում չի եղել։ Միջադեպից հետո կանցլերը ստիպված է եղել թռչել Գերմանիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռով: