Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  սեպտեմբերի 21-ին` անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ զինվորական կոչումներ շնորհեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ՀՀ Զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ,  գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանին էլ նախագահ Սարգսյանը շնորհեց  գեներալ-մայորի զինվորական կոչում:

Այս թեմայով