«Գազպրոմը» համաձայնել է Լեհաստանին գազ մատակա...

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համաձայնել է իրականացնել Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը, որով ռուսական ընկերությանը որոշ ֆինանսական պարտավորությունների առաջ են կանգնեցրել։ Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»։

Դատարանը որոշել է, որ ռուսական ընկերությունը անճշտություններ է թույլ տվել իր հաշիվներում, և դրա դիմաց փոխհատուցում պիտի վճարի լեհական PGNiG ընկերությանը։ Արդյունքում «Գազպրոմը» որոշել է նվազեցնել մատակարարվող գազի գինը։

Դա եղել է այն բանից հետո, երբ Լեհաստանն ու Ուկրաինան սպառնացել են սառեցնել «Գազպրոմի» ունեցած ֆինանսական ակտիվները Եվրոպայում։