Գազի թանկացումը Փաշինյանին և Կարապետյանին տար...

Ադեկվադ միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մոսկվան դեռ մեկ տարի առաջ էր գազը թանկացրել ու տեղական Գազպրոմը առանց սակագինը թանկացնելու շատ հանգիստ դա «մարսել» էր, ըստ այդմ, ներկայիս սակագնի ցանկացած թանկացում լինելու է մաքուր շահույթ, որի մեջ փայ է ունենալու նա, ով այդ թանկացումը ապահովել է: Ամեն մի դրամ թանկացումը իրենց կտա 2,000,000,000 դրամի մաքուր շահույթ: 15 դրամի թանկացումը իրենց կտա տարեկան 63 միլիոն դոլարի մաքուր շահույթ: Ստեղ փայ են թավշյա, ոչ բռնի հեղաշրջման հիմնական հերոսները` Կարեն Կարապետյանը և Նիկոլ Փաշինյանը:

Տարածված կարծիք կա, որ գազի գինը հանդիսանում է ռուսական արտաքին քաղաքական հիմնական գործիքներից մեկը: Մինչդեռ իրականում դա ոչ միայն ռուսական, այլ նաև անհատապես Գազպրոմյան արտաքին քաղաքական գործիքներից մեկն է, ու այո´, կա տարբերություն... Ռուսական ներքաղաքական բառապաշարում կա «башни кремля» («կրեմլի աշտարակները») հասկացությունը: Կրեմլը, ինչպես հայտնի է, ունի 20 աշտարակ, այդպես էլ ռուսաստանյան իշխանությունն ունի բազմաթիվ աշտարակներ, որոնք իրար հետ կազմում են պայմանական Կրեմլը: Եղել են բազմաթիվ դրվագները, երբ այդ «աշտարակները» իրար դեմ են աշխատել քայքայելով Կրեմլի պատերը ու Ռուսաստանը, դրա վառ ապացույց են կայսրերի սպանությունները, ապստամբություններ ու հեղափոխությունները, Բերիայի ու Անդրոպովի սպանությունները, Սովետի փլուզումը, Չեչենական պատերազմները և նույնիսկ ահաբեկչությունները...

Պուտինի իշխանության գաղտնիքը կայանում է նրանում, որ նա, մանկուց ընտելանալով Պիտերի փողոցային կյանքի կանոններին, կարողացել է հակառակորդներին բարիշացնել, «իտոգ» տալ, «ագավոռկա» կապել և պահել ու տարբեր «աշտարակների» վստահությունը վայելել ինչպես փողոցային մակարդակում, այդպես էլ քաղքային,իսկ հետո նաև դաշնային մակարդակում: Այդ վստահության հիմքում ազդեցության ոլորտների խոհեմ բաշխումն էր: Ամեն աշտարակ ուներ իր ենթակառուցվածքները` թե ուժային (ֆորմալ և ոչ ֆորմալ՝ կրիմինալ և այլն), թե քաղաքական, թե արտաքին քաղաքական և թե այդ ամենը ֆինանսավորող տնտեսական աղբյուրները:

Կա, օրինակ, Ռոսնեֆտի «աշտարակը», որը ղեկավարում է Պուտինի ամենա երկարակյաց զինակիրներից մեկը՝ Իգոր Սեչինը: Կա, օրինակ, Ռոստեխի «աշտարակը», որը ղեկավարում է Պուտինի մեկ այլ հին ըկներ ու գործընկեր: Կա, օրինակ, ԱՖԿ Սիստեմայի «աշտարակը», որի ղեկավար Եվտուշենկովը այդ կայսրության ղեկավար էր դարձել դեռ Ելցինի օրոք, և ըստ այդմ Պուտինի օրոք պարբերաբար խնդիրներ էր ունենում` ընդհուպ մինչև ձերբակալություն, որից նրան ազատեց Քոչարյան Ռոբերտը: Ելցինի օրոք կազմավորված «աշտարակները» հիմնականում ներկայացնում էին Սովետի Կենտկոմի լիբերալ ճյուղի, Սովետը փլուզողների ժառանգորդները: Նրանք հենց Սովետը փլուզելու շնորհիվ էին այդ ժառանգության իրավունքը վաստակել և այդ իրավունքի երաշխավոր էին հանդիսանում փլուզման պատվիրատուները, հիմնական շահառուները:

Իր ֆինանսական կարողություններով ամենահզոր աշտարակը Գազպրոմի աշտարակն է: Հանդիսանալով Սովետի և հետագայում Ռուսաստանի տնտեսական հենարանը, անկյունաքարը` այն առաջին հերթին էր թիրախավորվել և ներսից զավթվել դեռ: Թեև Գազպրոմը համարվում է պետական հիմնարկ, այնտեղ ամենայուղոտ պաշտոններին միշտ եղել են շատ հստակ խմբային շահ ունեցող մարդիկ` Ռեմ Վյախիրևից ու Ալիշեր Ուսմանովից սկսած, մինչև Մեդվեդև ու Միլլեր: Այդպիսին էր «ագավոռկեն», դա իրենց փայն էր: Ու այդ փայը հետագա ոտնձգություններից պաշտպանելու համար այս «աշտարակը», ինչպես և բոլոր մնացած աշտարակները, կազմավորում էին սեփական քաղաքական գործիչներին, հատուկ ծառայությունների գեներալներին, կրիմինալ աշխարհի գեներալներին, մեդիա աշխարհի գեներալներին, արտաքին քաղաքական գործակալ-գեներալներին: Ամենա հարուստները որպես պաշտպանության միջոց ձեռք էին բերում նաև արտաքին քաղաքական գործընկերներ-հովանավորներ: ԱՖԿ Սիստեմայի տարեկան մաքուր եկամուտը 50 մլրդ ռուբլի է ու, ըստ այդմ, Եվտուշենկովին ձերբակալելուց իր համար աբրաշատ է լինում Ռոբերտ Քոչարյանը: Իսկ Գազպրոմի տարեկան մաքուր եկամուտը 1 տրիլիոն ռուբլի է ու, ըստ այդմ, նրանց վահանն ու «կռիշն» է ողջ արևմտյան լիբերալիզմի զորքը:

Ամեն անգամ, երբ Գազպրոմում պիտի նոր տնօրենների խորհրդի անդամ նշանակվեր, կամ հերթական յուղոտ պաշտոնն էր ազատվում, այդ նշանակման իրավունքը պաշտպանելու համար մարտի էր նետվում Ռուսաստանի ողջ լիբերաստական համայնքը` Գազպրոմին պատկանող Էխո Մոսկվիից սկսած, Պոլիտկովսկայով ու Լատինինայով վերջացրած: Ընդ որում, բուն մարտիկները իհարկե չգիտեին, որ իրենց տրամադրված փակ ինֆոների արտահոսքի հիմնական պատճառը Գազպրոմում, ասենք, ինչոր վարչության պետի նշանակման հարցն է:

Այս, կոնկրետ մի աշտարակի նման հզորությունն ու ավտոնոմությունը տարիներ շարունակ շատ լուրջ խնդիրներ է հարուցել Ռուսաստանի համար: Երբ Կրեմլի «աշտարակները» ի դեմս Գազպրոմի, Ռոսոբորնէքսպորտի ու Ռուսական Երկաթգծերի, ի կատար ածելով Պուտինի հրահանգը, մեկնեցին Լիբիա ու բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրեր սկսեցին, այդ երկիրը սուզվեց խավարի մեջ, քանի որ նախագահ Մեդվեդևը, հրապարակավ հակաճառելով վարչապետ Պուտինին, չխանգարեց (վետո չկիրառեց) արևմուտքին ի կատար ածելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձև #1973-ը Լիբիայի օդային տարածքը փակելու և հետագայում ռմբակոծելու գործում: Հեռավոր 2011-ի մարտի 21-ին տեղի ունեցած այս ներ-աշտարակային բախումը վճռորոշ էր ոչ միայն Լիբիայի, այլ նաև Ռուսաստանի, մի շարք արաբական երկրների ու նաև Հայաստանի համար: Նույն տարվա ընթացքում Պուտինը որոշեց վերադառնալ նախագահի պաշտոնին ու 2012-ին վերադարձավ:

Շատ կարևոր է հասկանալ Լիբիայի այդ իրադարձությունների պատճառը: Լիբիան Ռուսաստանի համար որպես ներդրումների թիրախ ուներ ընդամենը մեկ նշանակություն: Լիբիան միջերկրական երկու երկրներից մեկն է, որը կարող է անհրաժեշտության դեպքում փակել դեպի Եվրոպա ձգվող ցանկացած գազատար: Լիբիան, տարիներ շարունակ խեղդված լինելով արևմտյան պատժամիջոցների տակ, մեծ ուրախությամբ պատրաստ էր համագործակցել ՌԴ-ի հետ տեխնոլոգիաների դիմաց, փողն էլ ունեին: Գազպրոմը վերցնելու էր Լիբիայի նավթն ու գազը, РЖД-ն ողջ տրանսպորտը, Ռոսոբորոնէսպորտը ՊՆ-ն էր վերահսկելու, Բիլայնն ու ՄՏՍ-ը կապը, իսկ Արա Աբրահամյանը ափամերձ խորովածանոցները (սա լուրջ եմ ասում, 2010-ին հայերը արդեն մանղալները շարել էին ու էքսկլյուզիվ ունեին):

Միջերկրականը փակելու համար անհրաժեշտ մյուս երկիրը Թուրքիան էր: Թուրքիայի դիրքորոշումն էլ պարզ էր. իրենց վեջին չէր, թե ով է գազ մատակարարելու դեպի Եվրոպա, քանի դեռ այդ մատակարարումը Թուրքիայի տարածքով էր անցնում: Երբ Եվրոմիության մեջ ներդրված գործակալները տապալեցին «Հարավային Հոսք» գազատարի շինարարությունը, որը պետք է Ռուսատանից սև ծովի հատակով հասներ Բուլղարիա ու բաշխեր գազը հարավային Եվրոպայով` Ռուսաստանը պայմանավորվեց այդ նախագիծը Թուրքիայով անցկացնել և այն վերանվանվեց՝ «Թուրքական հոսք»:

2015-ի օգոստոսին ՌԴ-ն ու Թուրքիան վերջնականացնում են գազային պայմանավորվածությունները: 2015-ի նոյեմբերին թուրք զինվորականները խոցում են ռուսական կործանիչը և գնդակահարում օդաչուներից մեկին, մյուսին հասցնում է փրկել գեներալ Ղասեմ Սոլյմանին: Գազային գործարքը սառեցվում է մինչև 2016-ի ամառ: 2016-ի հուլիսի 16-ին նույն թուրք զինվորականները Ստամբուլում ձեռնարկում են հեղաշրջման փորձ: ՌԴ դեսպանը հորդորում է Էրդողանին նստել ռուսական ինքնաթիռ և օդ բարձրանալ: Հեղաշրջման տապալումից հետո նոր Էրդողանը վայրէջք է կատարում: Ուղիղ 10 օր անց գազային գործարքը վերականգնվում է: 4 ամիս անց սպանվում է Թուրքիայում ՌԴ դեսպանը: Նույն օրը դեսպանին շնորհվում է ՌԴ ազգային հերոսի կոչում, իսկ Անկարայում ու Մոսկվայում իր անունով փողոց են անվանում ու արձան դնում (իսկ օրինակ նույն գործը արած ու գրեթե նույն մահով զոհված Գրիբոյդովը դեռ նման պատվի չի արժանացել):

«Արաբական գարուն» կոչեցյալ հիբրիդային պատերազմների նպատակն էր շարքից հանել Լիբիա-Թուրքիա տանդեմը, որոնք իրենց համապատասխան 300 կիլոմետրանոց ընդհանուր ջրային սահմանով տարանջատում են Իսրայելը Եվրոպական շուկայից: Լիբիան հեշտ տապալվեց, քանի որ Քադաֆին վաղուց արդեն ադեկվատ չէր, իսկ Թուրքիան մինչ օրս կանգուն է: Ոչ ներքին հեղաշրջմամբ, ոչ քրդական գործոնով դեռ չեն կարողացել նրանց ծնկի բերել: Թուրքիային չհաջողվեց շարքից հանել` մի կողմից Պուտինի, մյուս կողմից իրանցի գեներալ Սոլյեմանիի խոհեմության շնորհիվ:

2018-ի ապրիլին Պուտինի քթի տակ` Հայաստանում, տեղի է ունենում հերթական «արաբական գարունը», որը իրականում պետք է տեղի ունենար դեռ 2011-ին: Հայկական հեղաշրջումից երկու ամիս անց Սիրիան վիզային ռեժիմ է մտցնում Հայաստանի հետ, իսկ Իրանը չեղարկում է դեպի Երևան չվերթների մեծ մասը: Դրան զուգահեռ ՀՀ ԱԺ-ում Իրանին անվանում են ավտորիտար, մեղադրում են ՀՀ տարածքով թմրանյութի տարանցման մեջ ու ակնարկում են ՀՀ-Իրան սահմանի հնարավոր փակման մասին:

2020-ի հունվարի 3-ի գիշերը սպանում են Սոլեյմանիին: Նույն օրվա առավոտյան Կիպրոսի, Հունաստանի և Իսրայելի ղեկավարները ստորագրում են «EastMed» գազատարի շինարարության համաձայնագիրը: Այդ գազատարը պիտի տարանցի Իսրայելի ափին գտնվող Լևիաթան հանքավայրի 3,4 տրիլիոն խ.մ. գազը դեպի Հունաստան, Իտալիա և այլուր: Կտարանցի, եթե Լիբիան ու Թուրքիան թույլ տան: Մինչդեռ, անկախ ամեն ինչից, այս ամենից հինգ օր անց, հունվարի 8-ին Էրդողանն ու Պուտինը գործարկեցին «Թուրքական հոսքը»: Մեկ շաբաթ անց Պուտինը հայտարարեց, որ միջազգային իրավունքը այլևս չի գերակայելու Ռուսաստանի ներքին իրավունքի նկատմամբ ու հեռացրեց Մեդվեդևին վարչապետի պաշտոնից: Նոր վարչապետի նշանակման հաջորդ օրը Հայաստանում լուր տարածվեց գազի գնի թանկացման մասին:

Հիմա վերադառնանք Գազպրոմի Մոսկովյան աշտարակին: Պիտի հարց առաջանա՝ ինչու՞ էր 2011-ին Մեդվեդևը խոչընդոտում Լիբիան փրկելուն: Հարցի պատասխանը հետևյալ հավասարությունների մեջ է՝ հզոր Գազպրոմ=հզոր Ռուսաստան, հզոր Ռուսաստան=թույլ Արևմուտք, թույլ Արևմուտք=թույլ Գազպրոմի «աշտարակի» մենեջմենթ: Այո, Գազպրոմը ռուսական հիմնարկ է, բայց դրա ղեկավարները այդ հիմնարկի 1 տրիլիոնանոց մաքուր շահույթից օգտվելու համար պիտի ապավինեն արևմուտքի «կռիշին»: Իսկ Պուտինին էդ 1 տրիլիոնը պետք չէ, նրան պետք է, որ այն պետության դեմ չաշխատի, որ դրա հաշվին օրինակ «Էխո Մոսկվի» ռադիոկայան, բազմաթիվ այլ նմանատիպ հիմնարկներ չֆինանսավորեն: Տրիլիոնի հետևից ընկած մեկը Ղրիմը չէր վերցնի, դրա փոխարեն հանգիստ կգնար թոշակի: Տրիլիոնի հետևից ընկած մեկը միջուկային հակամարտության մասին խոսելիս չէր ասի՝ «մեզ պետք չի երկիր մոլորակ, որտեղ չկա Ռուսաստան»:

Հայաստանը էս խաղերում բազմաթիվ գործոններից ընդամենը մեկն էր: Մեդվեդև իր նախագահության օրոք թույլ չտվեց որ ՌԴ-ն Լիբիային զենք մատակարարի, սակայն դրա փոխարեն պայմանավորվում է Ադրբեջանի հետ 4 միլիարդ դոլարի զենք մատակարարելու մասին (որովհետև Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն է, ոչ թե Մեդվեդևենց, ինչպես ԱՄՆ-ն ՌԴ-ի հակառակորդն է ոչ թե Մեդվեդևենց): Այդ զենքը, ինչպես նաև «Լևիաթանի» գազի արդյունահանման հույսին մնացած Իսրայելի հատուկ տեխնոլոգիաները ու մասնագետները կիրառվեցին 2016-ի ապրիլյան պատերազմում: Այդ պատերազմի արդյունքները դրոշակ սարքած ահաբեկչական խումբը` 2016-ի հուլիսին գրավեցին Երևանի ՊՊԾ-ն ու Հայաստան վերադարձրեց Կարեն Կարապետյանին, նրանք ընդամենը ավարտին էին փորձում հասցնել այն, ինչ վաղաժամ ընդհատվեց դեռ 2011-ին: Այն ժամանակ Մեդվեդևը դեռ նախագահ էր, իսկ Կարեն Կարապետյանը Երևանի փայլող քաղաքապետ: Ինչևէ չստացվեց առաջին փորձից, ստացվեց երկրորդից` եղածը գինը «ընդամենը» 3 ոստիկանի կյանք էր:

Զարմանալիորեն անխտիր բոլորին, այդ թվում և Նիկոլին, քրֆող Ծռերը վարչապետ Կարապետյանի հանդեպ մի թթու խոսք չէին ասում: Ամերիկյան «Ազատություն ռադիոկայանը» նույնիսկ վճարովի գովազդի տակ էր տարածում Կարապետյանի առանց այն էլ գովազդային ելույթները: Բանը հասավ նրան, որ Ծռերի առաջամարտիկները սկսեցին վարչապետ Կարապետյանին պաշտպանել ՀՀ նենգ Ոստիկանությունից, երբ վարչապետի սանիկները ու համատեղությամբ «Գազի Կոլյայի» թոռները հերթական անգամ միջադեպի հերոս դարձան` այս անգամ ՃՏՊ-ում սպանելով երկու ոստիկան: Խեղճ ու կրակ գազավիկների երեխեքին սկսում են սրբադասել, «Հայկական Ժամանակի» էջերից պատմելով, թե ոնց էին նրանք իբր թե շտապում հղի կնոջը դեղամիջոց բերելու: Սա զարմանալի կարող էր թվալ միայն առաջին հայացքից, քանի որ այդ միջադեպից դեռ ամիսներ առաջ 2017-ի սեպտեմբերի 19-ին «ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հնչեցված հետևյալ հարցին՝ «արդյո՞ք Կարեն Կարապետյանը ԵԼՔ-ի համար վարչապետի ընդունելի թեկնածու է լինելու 2018-ի ապրիլին», Փաշինյանը պատասխանեց՝ «... նույն սահմանադրությամբ, նույն օրենքներով... կարող է մի պահի այդ խորհրդարանական մեծամասնությունը (ՀՀԿ-ի մասին է խոսքը) գոյություն չունենալ և ձևավորվի բոլորովին նոր խորհրդարանական մեծամասնություն, բոլորովին նոր քաղաքական պլատֆորմով և բոլորովին նոր քաղաքական պայմանավորվածությամբ և բոլո... իհարկե դրա համար անհրաժեշտ է, որ ընտրողները որոնք թեկուզ տաս հազար դրամով որևէ գործողության են կատարել, ինչոր ձևով իրենց կամարտահայտությունը ցույց տան, օրինակ չգիտեմ, տարբեր ձևերով, օրինակ Բաղրամյան պողոտայում... ենթադրենք»:

Թվում էր թե Փաշինյանը Կարապետյանին համագործակցելու անթաքույց առաջարկ է անում, ինչը իհարկե թատրոն էր, այդ համագործակցությունը վաղուց արդեն կար և ակնառու էր, երբ Արարատ Միրզոյանը հրաժարվում էր կառավարության անվստահության հարցը քննարկեր, և երբ Վիգեն Սարգսյանին Սորոսենց միահամուռ օգնությամբ գծերից գցում էին ու գիտնական ձևացող զբրոդով բանակից տարկետում էին պահանջում: Այդ զբրոդին հենց Կարապետյանը գործոն սարքեց` կառավարության շենք հրավիրելով:

Եկավ ապրիլը, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Իր հրաժարականի տեքստը վերջին պահին խմբագրվեց: Վստահ եմ այդ մասին շուտով կխոսի ինքը` Սերժ Սարգսյանը: Իսկ եթե չխոսի ինքը, կխոսեմ ես ու, այո՜, սա սպառնալիք է:

Իսկ հիմա կխոսեմ էս պահին գլխավորի մասին: Գազի գնի թանկացման որոշումը կար վաղուց, այն պահից երբ Փաշինյանը դարձավ վարչապետ: Գազը էժան է ՌԴ-ի համար բարեկամ երկրների համար ու թանկ է ոչ բարեկամ երկրների համար: էս ա օրենքը: Չկա որևէ ռեզոն էժան գազ տալ այն երկրին, որի իշխանությունը վերից վար ռուսոֆոբիայով է տառապում ու ռուսներին է մեղադրում առանց բացառության բոլոր խնդիրների մեջ: Մինչդեռ, ինչքան էլ տարօրինակ չէ, Գազպրոմի ղեկավարությունն ամենինչ արել է, որպեսզի գազի թանկացումը հետաձգվի: Դրա ամենա ակտիվ լոբիստը հենց Կարեն Կարապետյանն էր: Այս «աշտարակը» ամենինչ անում էր, որ իրենց դրածոն ժամանակից շուտ փուռը չգնա: Հուսով էին, որ գոնե Հայաստանում հակառուսականության շանտաժով կկարողանան Մեդվեդևին պահեն աթոռի մեջ մինչև ԱՄՆ հաջորդ ընտրություններ: Չստացվեց: Չձգին:

Իրենց իհարկե չեն գնդակահարելու, բայց այլևս 1 տրիլիոնի շահույթին էլ դոստուպ չեն տալու: Մնալու են էն մանր մունր աղբյուրները, օրինակ, Հայաստանում կորուստների տակ սղցվող ու ԱԳԼՃԿ-ներում վաճառվող գազը, գազի սպասարկման անհեթեթ վճարները և այլն: Հիմա արդեն էլ իմաստ չկա գազը էժան պահել, հիմա գազը պիտի թանկանա, որտև դա իրենց անձնական ֆինանսական շահից է բխում: Մեկ տարի գինը հանգիստ պահեցին ու հանգիստ կարող էին շարունակել պահել, բայց էլ իմաստ չկա: Թե ոնց և որտեղ են միլիոններ դիզում, ես իհարկե դեռ կգրեմ առանձին ու մանրամասն: Հիմա կարևոր է հասկանալ որ գալիք թանկացումը Մոսկվայի նախաձեռնությունը չէ, Մոսկվան արդեն մեկ տարի է ինչ իր հարցերը լուծել է ու իր ստանալիքը ստանում է: Գալիք թանկացումը լիովին տեղական մենեջմենթի «տասովկան» է:

Իմիջիայլոց, էս գնացքում պասաժիրի դեր ունեցող Փաշինյանի համար նույնպես այլևս ռեզոն չկա շարունակել փրկիչի դերում կլոունություն անելը: Նա իրեն մնացած ժամանակահատվածում պետք է աշխատի հնարավորինս շատ գումար վաստակել ու փորձի հաջորդ իշխանությունից անվտանգության երաշխիքներ ստանալ: Նա թանկացնելու է գազը, իրեն էդ փողը վիզ պետք ա: Էդքան փող ոչ մի օլիգարխ չի կարա տա: Էական չի` ում համար ու ոնց: Այսպես թե այնպես դրա համար վճարելու են սպառողները: Կապ չունի դա ջեռուցման դիմաց գանձվող գումար կլինի, թե խոշոր արտադրողի համար թանկացված գազի արդյունքում թանկացող ապրանքի գին:

Նիկոլին կթքեն կմրեն, կհիշեցնեն գազը էժանացնելու իր բոլոր խոստումները ու մի քանի շաբաթից կմոռանան: Լավագույն դեպքում կասեն որ նա նախկիններից չի տարբերվում: Անբարոյական երեսպաշտից ու խաբեբայից նա կդառնա թալանչի: Բայց արդեն ոչ թե 100$-ի դիմաց հոդվածներ կհեռացնի իր կայքից, այլ մի քանի տասնյակ միլիոն դոլար հետ կգցի:

Ես իմ համակրանքը Պուտինի հանդեպ չեմ թաքցնում: Թեպետ նա անձամբ է մեղավոր, որ ես ահռելի գումար եմ կորցրել` Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով, ես հարգում եմ նրան ու տղամարդավարի համակրում: Մի կողմից այդ համակրանքի պատճառով, մյուս կողմից հայկական տնտեսությունը ոտքի հանելու ձգտումից ելնելով ու գլխավորապես ապրիլյանի համար մուռ հանելու ցանկությունից ելնելով, ես պահանջելու եմ, որ գազի գինը էժանանա!

Ու ամենա հետաքրքիրն այս ամենի մեջ այն է, որ գազը իրոք կէժանանա: Նիկոլից հետո:

Հ.Գ. Ես հասկացա, որ Պուտինի հետ հարազատ հոգիներ ենք, երբ զգացի, որ ինձ էլ էս մոլորակը պետք չէ, եթե այս մոլորակի վրա գտնվող Եվլախն իմ տրամադրության տակ չէ: Առանց Եվլախի փողը փուչ բան ա: Մեզ հաճախ թվում է որ մենք շատ փոքր ենք ու անկարևոր աշխարհի հզորների խաղերում, ու 100 դեպքից 99-ում դա այդպես է: Բայց սա այդ մեկ դեպքն է: