Պայթել է հերթական Գազալցակայանը

 

imagesSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի խաչմերուկ կոչվող հատվածում գործող գազալցակայանում կոմպրեսատորների պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարալիկի հիվանդանոց:
Աղբյուրը` shamshyan.com

Պայթյունից տուժած 52-ամյա Բաբկեն Մակարյանի վիճակը միջին ծանրության է, նրան  Գյումրի ԲԿ–ից տեղափոխում են Երեւան։ Այս մասին NEWS.am-ին ասաց Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Բաբկեն Մակարյանի մոտ կրծքավանդակի սալջարդ է ախտորոշվել, կյանքին սպառնացող վտանգ չկա, Երեւան է տեղափոխվում հարազատների պնդմամբ։

Տուժածներից մյուսին` 67-ամյա Արշակ Մանուկյանին Գյումրի ԲԿ–ում առաջին բուժօգնություն են ցույց տվել եւ դուրս գրել։

Նշենք, որ երկու տուժածներն էլ Մարալիկ քաղաքից են։

Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 3-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում պայթել էր նստվածքների կուտակման բալոնը, ինչից 52-ամյա Բ. Մ.-ն եւ 67-ամյա Ա. Մ.-ն  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրի քաղաքի ԲԿ:

Դիտվել է 520 անգամ
 


Այս թեմայով