Նոր մանրամասներ՝ Ամիրյան փողոցում տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ

102064865Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ամիրյան փողոցում անհայտ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գազային ատրճանակով կրակոցներ են հնչել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ոչ թե հրազենի ստացած կրակոցների հետևանքվ, այլ՝ ծեծի: Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներ՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:

Լրացում

Օգոստոսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ՃՈ ծառայողներին օգնության շտապելիս, Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ նկատել են վիճաբանող և իրար հարվածներ հասցնող երկու արնաշաղախ երիտասարդների, որոնցից մեկը գազային ատրճանակով կրակել է մյուսի վրա, ինչից հետո երիտասարդները «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Պարզվել է, որ նշված երիտասարդներն են՝ 1996 թ. ծնված Արեգ Պ.-ն և 1988 թ. ծնված Հակոբ Հ.-ն:

Դեպքի վայրից հայտնաբերվել է «Վոլտրան» գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 


Այս թեմայով