Գասպարյանը թաքցնում է իր մեղքը

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հերթական անգամ կառավարության նիստի ժամանակ նկատողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս անգամ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատող տաքսիստների «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» լինելու համար:

Վարչապետի մեղադրանքին արձագանքեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասելով.«Պարո՛ն վարչապետ, մի  տարի շարունակ  մենք աշխատում ենք, այդ խնդիրները բարձրացնում ենք, բավականին աշխատանքներ ունենք կատարած: Մենք  չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված, նարկոդիսպանսերում հաշվառված անձինք ստանում են լիցենզիաներ: Այդ հարցը մեզ լուրջ անհանգստություն է պատճառում»,- հայտարարել էր ոստիկանապետը կառավարության նիստի ընթացքում:

Փաստորեն ոստիկանապետը հայտարարում է, որ կան հոգեկան խնդիրներ ունեցող և թմրամոլ վարորդներ: Վլադիմիր Գասպարյանը մեղադրում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, որ նրանք ոչ ադեկվատ անձանց լիցենզիաներ են տալիս:

Հետարքիր է այն, որ ոստիկանապետը մոռանում է մի կարևոր հանգամանք՝ մինչ տաքսի վարելու լիցենզիա ստանալը ոչ ադեկվատ վարորդները ստանում են վարորդական իրավունք, որ արդեն ոստիկանության պատասխանատվության ներքո է գտնվում:

 


Այս թեմայով