Home » Real Politik » Կարո Փալյանին պետք է ծեծել Արցախում

Կարո Փալյանին պետք է ծեծել Արցախում

maxresdefaultՇաբաթներ առաջ Թուրքիայի Հանրապետության խորհրդարանում, թուրք պատգամավորների կողմից հարձակման ենթարկվեց հայազգի պատգամավոր Կարո Փալյանը: Հայազգի պատգամավորը բավական ակտիվ և ընդդիմադիր կեցվածք ունի Թուրքիայի խորհրդարանում, որն էլ ստիպում է ծայրահեղ տրամադրված թուրքերին ատել նրան:

Կարո Փալյանի հետ տեղի ունեցածը բողոքի ալիք բարձրացրեց Հայաստանում: Հայ հասարակական-քաղաքական գործիչները կոչ էին անում դատապարտել Թուրքիայի գործողությունները և ապահովել հայազգի պատգամավորի անվտանգությունը: Անգամ Կարո Փալյանին աջակցող քայլերթ իրականացվեց:

Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից և հայ հասարակության բողոքից կարճ ժամանակ անց, հայկական երկրորդ հանրապետության սրտում` Ստեփանակերտում ծեծի է ենթարկվում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Նրան ծեծում են ոչ թե թուրքերը, այլ տեղի հայերը, որոնք ըստ Խանումյանի կոչ են արել նրան հեռանալ Արցախից, գնալ հայրենի Տավուշի մարզ: Իսկ Արցախի և Հայաստանի մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ արդարացրեցին այդ ծեծը, անգամ ծեծը համարում էին քիչ և երազում Խանումյանի սպանության մասին:

Փաստորեն ստացվում է, որ հայ պատգամավորին, երբ ծեծում են Թուրքիայում` դա բարբարոսություն է, իսկ երբ հայ պատգամավորին ծեծում են Հայաստանում կամ Արցախում` դա հայրենասիրություն է: Իսկ բելլալալալայական մտածողության մարդիկ կարծում են, որ պատգամավորին սպանելն է տղամարդկություն և հայրենասիրություն:

Հ.Գ. Հետո ինքներս ենք դժգոհում, թե աշխարհը երկակի ստանդարտներ է կիրառում: Իսկ միգուցե առաջ մեզ նայենք և տեսնենք, որ աշխարհը մեզ հետ մեզ պես է վարվում:

 

Դիտվել է 1,662 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy