Գարիկ Սարգսյանին պաշտոնանկ չեն անում, քանի որ...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իրապես դժվարին իրավիճակի առաջ է հայտնվել։ Իշխանափոխությունից հետո կարևորագույն պետական պաշտոնների են հայտնվել մարդիկ, որոնք ոչ միայն կոմպետենտ չեն այլ նաև իրենց գործողություններով թիրախավորում են ամբողջ իշխանություններին և հաճախ ծաղրի առարկա դարձնում։

Փաշինյանի իշխանության անհաջողակ կադրերի թոփ տասնյակը գլխավորում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա ամբողջովին տապալել է իր աշխատանքը և ապացուցել է, որ իր տեղում չէ, ավելին Սարգսյանն ապացուցել է, որ պետական որևէ լուրջ պաշտոն նրան վստահելը շռայլություն կլինի։

Իշխանությունների ներսում հաճախ են քննարկել նրա հնարավոր պաշտոնանկության հարցը, բայց վախենում են խայտառակել իրենց «հեղափոխական» թիմը և անվստահությունը խորացնել թիմի ներսում։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ Գարիկ Սարգսյանին պաշտոնանկ անելու դեպքում նա կարտագաղթի ՌԴ և նորից կզբաղվի «ասֆալտ փռելու» գործով։

Դեպքերի նման զարգացումը ոչ միայն Հայաստանում ծաղրի առարկա կդարձնի իշխանություններին, այլ նաև դրսում և մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։  Մյուս կողմից էլ իշխանության մյուս «գարիկները», որոնց թիվն իրականում մեծամասնություն է կազմում, կսկսեն իրենց համար «տանիք» փնտրել ու գուցե նաև հակափաշինյանական քաղաքական թիմերի խաղի մասնակիցը դառնան։

Ի վերջո իշխանությունները դառը փորձ ունեն, քանի որ ում ազատել են աշխատանքից նրանք վերադարձել են իրենց նախկին աշխատանքին, իսկ  Գարիկ Սարգսյանի դեպքում դա ՌԴ մեկնելն է։ Նա երկար ժամանակ ՌԴ-ում «ասֆալտ ու բռուշատկա» փռելու գործին է եղել։ Ասում են նաև լուրջ հաջողությունների էր հասել և արդեն ուզբեկների մի ամբողջ «բրիգադ» էր ղեկավարում։