Գարիկ Սարգսյանի հերթական ծրագիրը տապալվեց

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դեռ չէր մարսել մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագրի տապալումը, երբ մեկ այլ գովերգված ծրագիր  տապալվեց։ Խոսքը Արարատի մարզում կառուցվելիք երեխաների քաղաքի մասին է, որը պետք է կառուցեր «Կարիտաս» կազմակերպությունը։

Մարզպետը շաբաթներ շարունակ խոսում էր այս ծրագրի մասին, նշում առավելությունները։  Մարզպետի նպատակն էր ցույց տալ, որ իր մարզպետ նշանակվելուց հետո մարզում մեգանախագծեր են իրականացվում։ Ծրագրի հրապարակայանացումից հետո այն արժանացավ բազմաթիվ իրավապաշտպանների քննադատությանը։ Իրավապաշտպանները կարծում էին, որ այն հարված է պետության կողմից որդեգրած ներառականության քաղաքականությանը։

Ի վերջո, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ ծրագիրը չի իրականացվի, քանի որ ներառականության սկզբունքին դեմ է։