Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ

ՀՀ ազգային ժողովում ավարտվեց ՀԾԿՀ նախագահի ընտրության քվեարկությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները. ՀԾԿՀ նշանակման համար առաջադրված էր Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 106-ը:

Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում եղել է 106 քվեաթերթիկ, որոնցից անվավեր էր մեկը: Ձայների 85 կողմ, 20 դեմ հարաբերակցությամբ Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում։