Բռլյանտի Գագոյի ծննդյան տոնին մասնակցել են միայն Արա Աբրահամյանի հետ Հայաստան ժամանած ռուս գործարարներ

Բռլյանտի Գագոյի ծննդյան տոնին մասնակցել են միայն Արա Աբրահամյանի հետ Հայաստան ժամանած ռուս գործարարներ««Ընտանիքը» չի ցանկացել որևէ քաղաքական ուժի՝թե ՀՀԿ-ից, թե ԲՀԿ-ից, թե ՕԵԿ-ից, հրավիրել հոբելյանին մասնակցելու»:

«Հրապարակ» թերթը գրում է. Կրկին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրա այցը Հայաստան, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, զուտ ընտանեկան է. երեկ «Բելաջիո» ռեստորանում Աբրահամյանները տոնել են իրենց եղբոր՝ ՀՀԿ-ական Գագիկ Աբրահամյանի (Բռլյանտի Գագո) ծննդյան 60-ամյակը:

 «Ընտանիքը» չի ցանկացել որևէ քաղաքական ուժի՝թե ՀՀԿ-ից, թե ԲՀԿ-ից, թե ՕԵԿ-ից, հրավիրել հոբելյանին մասնակցելու, ցանկացել է զուտ ընտանեկան միջավայր «ունենալ»: Հիշեցնենք, որ Աբրահամյան երեք եղբայրները «հավասարաչափ» բաշխված են այդ 3 կուսակցությունների «մեջ»: Ծննդյան տոնին մասնակցել են միայն Արա Աբրահամյանի հետ հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած ռուս գործարարները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով