Գագիկ Ծառուկյանը՝ ցեմենտի գործարանի շուրջ ստե...

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մանրամասներ հայտնեց «Արարատ ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ «Արարատ ցեմենտ» գործարանում կատարվածը ինչ-որ մեկի անձնական շահերի արդյունք է։ 

«Հիմնական պատճառը հանձնաժողովն է։ Խնդիրը քննարկվել էր Էկոնոմիկայի նախարարի հետ և որոշվել էր տուրք սահմանել ներկրվող ցեմենտի վրա։ Մենք էլ մեր կողմից 50 հազար դրամը սարքել էինք 40 հազար դրամ, որ պահանջարկը մեծ լինի, իսկ այսօր, չգիտեմ՝ ով, ինչ անձնական շահերից ելնելով, հանձնաժողովում որոշում է՝ թող էդքան ընտանիք չաշխատի։

Եթե այսօր հանձնաժողովը որոշում է կայացրել, որ պետք է կլինկերը հարկվի, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, ո՞րն է խնդիրը։ Կառավարությունը հանձնարարել է, հարցը լուծված է, թե ինչ փոխվեց հանձնաժողովում՝ ներկա կլինեք, կտեսնեք քննարկումները»,-հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։