Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք չկա․ Դիլբ...

Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ ղեկավարի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

«Ցուցմունքներ կան, իհարկե, բայց եթե բովանդակությունը ներկայացնենք, ապա Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք չկա, որտեղ որևէ տող, մի նախադասություն լինի, որ որևէ մեկն ասի՝ Գագիկ Ծառուկյանի հետ խոսել է, Ծառուկյանը հրահանգել է, որ պետք է կաշառք բաժանվի։ Նման փաստական տվյալ քրեական գործում ընդհանրապես բացառվում է։

Գագիկ Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին ասել է, որ ընտրական ծախսերի համար կարող է դիմել շտաբ։ Բաց «ընտրական ծախսերը» նորմալ հասկացություն է, եթե ընտրություններին պիտի մասնակցես, պիտի փող ունենաս, ֆինանսական հիմնադրամ, որը ծախսվում է քարոզարշավի համար», - ասաց նա։