Սուտ Ծառուկյանի և Բեգլարյանի մասին. Ծառուկյանը կարող է նոր ընկերություն հիմնել

767324db4024637048469a2ae6348Մամուլում այսօր ինչ-որ անհայտ անձի բաց նամակ է հրապարկվել, համաձայն որի, եթե «Քինգ դե լյուքս»  ընկերությունը գնի Գագիկ Ծառուկյանը, ապա իրականում գնորդը լինելու է ոչ թե նա, այլ Գագիկ Բեգլարյանը: Այս հարցի շուրջ մենք զրուցեցինք Գագիկ Ծառուկյանի  մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Գագիկ Ծառուկյանի խոսնակը հիմարություն համարեց տարածվող տեսակետը. «Առաջ քաշվող տեսակետը կատարյալ հիմարություն է և իրականությանը չի համապատասխանում: Գագիկ Ծառուկյանն իր բիզնես գործունեության բոլոր ոլորտներում կատարյալ հաջողություն է ունեցել և մշտապես այդ բիզնեսները ստեղծել և կայացրել է զրոյից, նորովի է կառուցել ու զարգացրել, և իրականում «Քինգ դե լյուքս»  ընկերությունը բիզնես տեսանկյունից Ծառուկյանի համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Նա կարող է նույն երթուղիները սպասարկող նոր ընկերություն հիմնել, որը բարձր որակի ծառայություններ կմատուցի ազգաբնակչությանը: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի անունը շահարկելուն, ապա կարծում եմ դա ևս երևակայական դաշտից է, քանզի երբևէ նրա կողմից նման ցանկություն չի արտահայտվել և հանրությանը ծանոթ չէ»,-ասաց Տոնոյանը:

Դիտվել է 370 անգամ
 


Այս թեմայով