Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Այժմ կալանքի տակ գտնվող  ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 10–ին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝  հետազոտության նպատակով։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿՀ ծառայության մամուլի բաժնից: