Ում է հայհոյել Գագիկ Հարությունյանը

Այսօր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նորաշանակ նախագահ Գագիկ Հարությունյանը, իր 70 ամյակին նվիրված միջոցառումից հետո, Գիտությունների ազգային ակադեմիայում արել է հետևյալ հայտարարությունը.«Ես հավաքեցի մարդկանց և սկսեցին քննարկումները մինչև հաջորդ օրվա ժամը չորսը, որևէ արդյունքի չհասանք, ես զգում էի, իրավիճակն այդպիսին էր, ավտոմատները պատրաստ էին, կամուֆլյաժները հագած, մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետևանքներ: Քննարկումների սկզբունքն այս էր, մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, վերջում, երբ տեսա կոնֆլիկտը չենք հաղթահարում, ես բավականին զայրացա, կյանքում ինձնից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին. Ասացի առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե դուք գնում եք էդ ճանապարհով»։ Գագիկ Հարությունյանը նաև նշել է, որ սա ոչ մարտի 1-ի, այլ դրան նախորդած այլ դեպքի մասին է:

Կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է 2003 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին կամ հոկտեմբերի 27-ի  հաջորդած դեպքերի: Հարությունյանը չի ցանակնում կոնկրետացնել։ Մի բան հստակ է, որ Գագիկ Հարությունյանը իր կենսագրության ընթացքում ՀՀ ներքաղաքական կյանքում չի ունեցել որևէ այնպիսի դերակատարում, որ իրեն թույլ կտար արնահեղությունից փրկել և երկխոսության օղակ դառնար հակադեմ ուժերի միջև։ Քանի որ Գ. Հարությունյանը սկսած 1996 թվականից եղել է օրվա քաղաքական իշխանության աջակիցներից և պահապաններից մեկը։

Իսկ ինչ վերաբերում է հահոյելուն. ում է հայհոյել Հարությունյանը. Քոչարյանի՞ն, Ժողովրդի՞ն, թե՞ ընդդիմության օրվա առաջնորդներին շրաջանակն անորոշ է, ինչպես անորոշ է Հարությունյանի հայտարարության դեպքը, ժամանակն ու տեղը։ Իսկ գուցե՞ այս ամենը վերաբերելի է Հարությունյանի 1996 թվականը ծավալված գործունեությանը` սա ևս մնում է անհայտ։ Ցավոք, Հարությունյանը չի փոխանցում պետականության կերտման համար կարևոր հիշողությունները ժամանակաիրադարձային կապով, այլ կարծես թե պարծենում է, ոչինչ չկոնկրետացնելով։

Այս թեմայով