Home » Real Politik » Հաջորդը Գագիկ Խաչատրյանի «գլուխն է թռնելու»

Հաջորդը Գագիկ Խաչատրյանի «գլուխն է թռնելու»

գագիկ-խաչատրյանՕրերս հրաժարականի դիմում ներկայացրեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Հասկանալի է, որ հրաժարականը ինքնակամ չի եղել և նրան ստիպել են հեռանալ համակարգից: Politik.am-ի տեղեկություններով այս օրերին քննարկվում է նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականի հարցը:  Մեր աղբյուրների պնդմամբ նա ևս իր գործունեությամբ հարվածի տակ է դնում իշխանական ամբողջ վերնախավը և եթե նրան չհեռացնեն, ապա դժգոհությունները կուղվեն դեպի Բաղրամյան 26, իսկ հիմա նախագահ Սերժ Սարգսյանին առավելապես անհրաժեշտ է հանրության աջակցությունը և նա ստիպված է գոնե բարեփոխումների ֆոն ստեղծել:  Այնպես որ վերջնական որոշված է հաջորդը Գագիկ Խաչատրյանի «գլուխն է թռնելու»:

Դիտվել է 2,899 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy