Գագիկ Բեգլարյանը հեռացել է Հայաստանից, իսկ Քն...

Ամիսներ առաջ Քնչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ։  Քնչական կոմիտեն հայտարարեց նաև, որ հարցաքննվել են աննախադեպ թվով վկաներ՝ ավելի քան 500 վկա։

Մենք այսօր փորձեցինք Քննչական կոմիտեից պարզել՝ արդյո՞ք հարցաքննվել է Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ով ծրագրի իրականացման գլխավոր պատասխանատուն է եղել՝ ի պաշտոնե։ Քննչական կոմիտեն մեր զանգերն անպատասխան թողեց։

Փոխարենը մեզ հաջողվեց պարզել, որ շաբաթներ առաջ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը լքել է Հայաստանը։ Ըստ ամենայնի նա փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից։

Հետաքրքիր է, թե ինչպես է Բեգլարյանին հաջովել դուրս գալ Հայաստանից, այն դեպքում, երբ իր պատասխանատվությամբ գործող ամենամեծ ծրագրում աննախադեպ թալան է իրականացվել և ակնհայտ էր, որ գլխավոր պատասխանատուն հենց Բեգլարայանն է։