G20-ի առաջնորդները 1 րոպե լռությամբ հարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը

g20-antalya-1«Մեծ քսանյակի» անդամ երկրների և հրավիրված մասնակից երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարները նիստն սկսել են մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` առաջնորդները հոտնկայս հարգել են զոհերի հիշատակը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բացելով նիստը, հայտարարել է, որ «քսանյակի» երկրները դատապարտում են Փարիզի ահաբեկչությունը:

«Վճռականորեն դատապարտում ենք Փարիզում կատարված ահաբեկչական հարձակումները: Ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել ֆրանսիացի ժողովրդին»,- լռության րոպեից առաջ հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է 24 անգամ
 


Այս թեմայով