Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի Ցեղասպանության...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու մասին հրամանը։

Հրամանում ասվում է, որ 1915-ի հայերի ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։ Ամեն տարի այս օրը Փարիզում անցկացնել արարողություն։ Նմանատիպ արարողություններ կարող են կազմակերպել յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։ Որոշման կատարման համար պատասխանատվությունը կրում է Ֆրանսիայի վարչապետը։