Ֆրանսիան զինված ուժերն է օգտագործում արտակարգ...

Փարիզում արտակարգ դրությունը պահպանելու համար Ֆրանսիայի իշխանությունը ներգրավել է բանակը։ Փարիզ են մտել զինվորական մեքենաներ։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Ֆրանսիայում 15-օրյա արտակարգ դրություն և կարանտին է սահմանված. արգելվում է լքել տները, միայն հնարավոր է դուրս գալ խանութ և դեղատուն գնալու համար. Թույլատրված է նաև գնալ աշխատանքի, եթե անհնար է աշխատել տանից։ Ֆրանսիայում 6600 մարդ վարակված է կորոնավիրուսով, գրանցվել է 148 զոհ։