Ֆրանսիական իշխանությունները ներկայացրել են Լի...

Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն հայտարարել է, որ Փարիզի դատախազությունը քննարկում է Լիոնում որոտացած պայթյունի՝ որպես ահաբեկչական դավադրություն լինելու վարկածը։ Պայթյունից տուժել է 13 մարդ, հայտնում է  BFM TV հեռուստաալիքը:

«Փարիզի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը դիմում է ստացել։ Այն սկսել է հանցավոր ահաբեկչական դավադրության հետաքննությունը, բայց պետք է սպասել հետաքննության արդյունքներին, որը ներկա պահին իրականացվում է և հանձնարարված է դատական ոստիկանությանը։ Ելնելով արդյունքներից՝ կարելի կլինի հետագայում որակել այս հետաքննությունը»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Նա ավելացրել է, որ «դեռ շատ վաղ է խոսել ահաբեկչության մասին»։

Լիոնի կենտրոնում պայթյունը որոտացել է ուրբաթ օրը, ժամը մոտ 17.30-ին։ Նախնական վարկածով՝ փողոցում պայթել է ականապատված փաթեթը։ Տուժել է  առնվազն  13 մարդ։

Անվտանգության տեսախցիկների  ֆիքսած կադրերի համաձայն՝  փաթեթը թողել է մի անծանոթ, որը հեծանվով մոտեցել է հացի խանութին։ Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ներկա պահին տղամարդուն որոնում է ոստիկանությունը, նրա անձը պարզված է, բայց չի հրապարակվում։ BFMTV հեռուստաալիքը նշում է, որ որոնվողը 30-35 տարեկան է։ Նրա հագին եղել է սև  սվիտեր, բաց գույնի անդրավարտիք, սև ակնոցներ է կրել։