Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ...
Forbes պարբերականը կազմել և ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության 200 ամենահարուստ գործարարների վարկանշային ցուցակը, որի առաջին հորիզոնականում «ՆովատԷկի» ղեկավար և «Սիբուրի» բաժնետեր Լեոնիդ Միխելսոնն է: Նրա կարողությունը գնահատվում է 24 մլրդ դոլար, հայտնում է ТАСС-ը:
 
Երկրորդ տեղում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 21,3 մլրդ դոլար կարողությամբ, իսկ երրորդում՝ «Լուկօյլի» նախագահ Վագիտ Ալեքպերովը (20,7 մլրդ դոլար): 
 
Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են «Սևերստալի» հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը և «ՆովատԷկի» տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն՝ համապատասխանաբար 20,5 մլրդ դոլար և 20,1 մլրդ դոլար կարողություններով: 
 
Forbes-ը նշում է, որ 200 ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունը կազմել է 496 մլրդ դոլար։