Home » Real Politik » Հովիկ Աբրահամյանը կհրապարկի Ծառուկյանի բիզնեսներում կատարված ստուգումների արդյունքները

Հովիկ Աբրահամյանը կհրապարկի Ծառուկյանի բիզնեսներում կատարված ստուգումների արդյունքները

 
ծառուկյան-աբրահամյանԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խոսեց Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում իրականացվող ստուգումների մասին: Նախարարից լրագրողները հետաքրքրվեցին, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում հարկային ստուգումներ կատարելու հետ կապված ի՞նչ նորություններ կան: Ֆինանսների նախարարն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում ստուգումների արդյունքները կտրամադրեն վարչապետին, ինքն էլ կհրապարակի: «Միայն ֆինանսահաշվարկային ստուգումները չեն իրականացվել, ընթացիկ բոլոր տեսակի ստուգումների շարք ունենք` չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ դրամարկղային ստուգումներ, որոնք անընդհատ շարունակվում են: Մենք կներկայացնենք վարչապետին, ինքը կհրապարակի, դուք կիմանաք»,- ասաց Գագիկ Խաչատրյանը: Նախարարը նաև հորդորեց չշտապել և ենթադրություններ չանել:

Դիտվել է 61 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy