Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, «Անտարես» ընկերության սեփականատեր Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում կասկածի տակ է դրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած անձանց հեղինակությունը։ Խոսքը Հայաստանի և Արցախի նախկին չորս վարչապետների մասին է։ Մարտիրոսյանը պնդել է, որ այդ անձինք հեղինակություն չեն վայելում հասարակության շրջանում և չեն կարող երաշխավորություն ներկայացնել որևէ մեկի համար։
Բայց հետաքրքիր է, որ նախկին վարչապետների հեղինակությունը կասկածի տակ է դնում մի մարդ, որը 2017 թվականի ընտրություններում իր հարազատ թաղամասում, որպես պատգամավորության թեկնածու, հավաքել էր 253 ձայն։ Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը այդ ընտրություններին մասնակցում էր Արցախի հողերը հանձնելու գաղափարով, ու այն, որ իրենք հավաքեցին ոչ ավելի քան 1 տոկոս, հասարակության գնահատականն էր իրենց գաղափարներին։ Արմեն Մարտիրոսյանն էլ այդ հող հանձնողների թվին էր պատկանում։
Մարտիրոսյանը հիշատակված գրառումը կարող է մեկ արդարացում ունենալ՝ նա փորձում է արդարացնել կառավարությունից ստացած 100 հազար դոլար գումարը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի կառավարությունը երկու տարի շարունակ ֆինանսավորում է Արմեն Մարտիրոսյանի ընկերությանը, ու բնական է, որ վերջինս փորձելու էր արդարացնել ստացած գումարները։
Ի դեպ, օրերս հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հիշեցրել էր, թե ինչպես է ապրիլի 24-ի հիշատակի օրը անցկացնում Արմեն Մարտիրոսյանը, որը կողմնակից է Արցախի հողերի հանձնմանը․ «Ապրիլի 24-ը տարբեր մարդիկ տարբեր են նշում: Հայերը հնարավորության դեպքում այցելում են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ են դնում անմար կրակի առաջ, իսկ պետ-բյուջեից առանց տենդերի հպարտների փողերը և ժպիտները հավաքողները այսպես...»,- գրել էր Մալյանը՝ կից հրապարակելով լուսանկար։