Ֆելիքս Ցոլակյանը դեմ է, որ ԱԻՆ-ը միանա Ոստիկա...

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ դեմ է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկին` ԱԻՆ-ը միացնել ոստիկանությանը։ Նախարարը նկատեց, որ ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, մինչդեռ ԱԻՆ-ը` ավելի մարդասիրական:

«Հումանիտար ու պատժիչ գործունեություններն իրար չեն «բռնում»: Ոստիկանության դերը պետք է կոնկրետացվի, սուպերնախարարություն ստեղծելուն ես դեմ եմ», - ասաց Ցոլակյանը: