Ինչ անեն 9-ամյա եզդուհիները, որ բռնաբարվել են և հղի են

Եզդի փախստականներ

Եզդի փախստականներ

Այսօր՝ հունիսի 5-ին, «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը Երևանում կազմակերպել էր միջազգային գիտաժողով «Կանանց դերը հակամարտությունների կարգավորման և խաղաղության պահպանման գործում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Չեչնյայից, Վրաստանից, Աբխազիայից, Ուկրաինայից և եվրոպական մի շարք երկրներից հասարակական գործիչներ: Քննարկմանը մասնակցում էին նաև «ՍԻնջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Զեմֆիրա Քալաշյանը և Բորիս Մուրազին:

 

 

Զեմֆիրա Քալաշյան         ՍԻՆՋԱՐ

Զեմֆիրա Քալաշյան
ՍԻՆՋԱՐ

 

 

Զեմֆիրա Քալաշյանը անդրադարձավ Իրաքի եզդի կանանց խնդրին և նկատեց, որ այսօր դեռևս 5000 եզդի կանայք շարունակում են մնալ «Իսլամական պետություն» խմբավորման գերության մեջ և նրանք ամեն պահի բռնությունների և խոշտանգումների են ենթարկվում.«Շատ եզդի կանայք չդիմանալ այս նվաստացումներին դիմում են ինքնասպանության: Նրանք այլ ելք չեն տենում ստեղծված իրավիճակից: Այստեղ շատ կարևոր է, որ աշխարհի բոլոր հումանիստ կանայք միավորվեն և փորձեն փրել գերության մեջ գտնվողներին»,-ասաց բանախոսը:

 

 

 

Բորիս Մուրազի        ՍԻՆՋԱՐ

Բորիս Մուրազի
ՍԻՆՋԱՐ

Բորիս Մուրազին իր խոսքում ևս կարևորեց եզդի կանանց խնդիրը.«Ուկրաինայի հարգելի դեսպանը քիչ առաջ նշեց, որ իրենք ձեռնարկներ են տպել, այն մասին, թե ինչպես պետք է իրեն դրսևորի կինը, երբ հայտնվում է կոնֆլիկիտի գոտում: Իսկ ի՞նչ անեն եզդի կանայք` հնարավոր է տպել ձեռնարկ եզդի աղջիկների համար, ասենք թե ինչպես իրենց դրսևորեն, երբ 9 տարեկան են, բայց բռնաբարության են ենթարկվել և հղի են: Իրաքի եզդիները նաև աշխարհի անտարբերության զոհերն են և աշխարհը մեծ մասաբ թքած ունի, թե ինչ տեղի կունենա նրանց հետ»,-ասաց Բորիս Մուրազին՝ կոչ անելով միանալ և միասնական ջանքերով լուծել աշխարհում առկա հիմնախնդիրները: Բորիս Մուրազին ներկայացրեց նաև ՀՀ նախագահի դրամաշնորհով և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ տպագրված <Հարյուր տարի անց գիրքը…>, որը ներկայացնում Իրաքի եզդիների ցեղասպանությունը:

Դիտվել է 626 անգամ
 


Այս թեմայով