«Էյր Արմենիա»-ն սնանկ է

arm143998243435«Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված ողբերգական վիճակը վաղուց հայտնի իրողություն է։ Արդեն երկու տարի է, Հայաստանի հանրությանը հույս են ներշնչում, որ հեսա-հեսա մենք կունենանք ազգային փոխադրող։ «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրող դառնալու հայտ ներկայացրեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը 2013-ի աշնանը սկսեց ուղևորափոխադրումներ իրականացնել, սակայն մեկ տարի անց դադարեց կանոնավոր չվերթներ իրականացնել։ Այնուհետև այս տարվա օգոստոսին ընկերությունը հայտարարեց, թե ֆինանսական խնդիրները շուտով կլուծվեն, և առաջիկայում կվերսկսվեն չվերթները։

Երեկ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա նոյեմբերի 2-ին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին սնանկ է ճանաչել։ Իսկ դրա համար հիմք է հանդիսացել «Էյչ Էս Բի Սի բանկի» հայցը։ Ավիաընկերության գույքն էլ ներկայումս արգելանքի տակ է։ Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի։ Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որևէ հիմք չկա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 86 անգամ
 


Այս թեմայով