Եղոյանն ազդարարեց իշխանության մոտալուտ վախճան...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն օրերս ազդարարեց իրենց կուսակցության հհկացման պրոցեսի պաշտոնական սկզբի մասին։ Օրերս Աղվերանում կազմակերպված սեմինար-քննարկումներից մեկի ժամանակ Եղոյանը հայտարարել է, որ իրենք իշխանության են եկել 40 տարով։

Իշխանական պատգամավորի այս հայտարարությունը շատ նման է ՀՀԿ խոսնակ Շարմազանովի ժամանակին արված հայտարարությանը, թե «բոլոր ճանապարհները անցնում են Մելիք Ադամյանով»։ Շարմազանովի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ժողովուրդը ցույց տվեց, որ իրականում բոլոր ճանապարհները իր մոտով են անցնում, իսկ Մելիք Ադամյանից սկսեցին խուսափել անգամ ամենաերդվյալ ՀՀԿ-ականները։

Եղոյանի հայտարարությունը մի բանի մասին է վկայում՝ իշխանությունները չեն գիտակցում պահի լրջությունը և իրենց թվում է, թե ժողովուրդը իշխանական աթոռները նվիրել է իրենց, որպեսզի իրենք էլ իրենց որդիներին ժառանգաբար փոխանցեն այն։ Ժողովուրդն իր խնդիրների լուծումն է փորձել գտնել նոր իշխանություններ բերելով, որի օգտակարությունն ինչպես տեսնում ենք մեծ արագությամբ մոտենում է ոչնչի։ Եվ եղոյանական ինքնավստահությունը միայն օգնում է այդ պրոցեսին արագություն հավաքել։