Եվրամիությունը և Բելառուսը վիզային ռեժիմի դյո...

Բելառուսը և Եվրամիությունը Բրյուսելում համաձայնագիր են ստորագրել վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ:

Բրյուսելը Մինսկի հետ նման փաստաթուղթ ստորագրելու որոշումը հաստատել էր 2019 թվականի նոյեմբերին: Այն նախատեսում է Բելառուսի քաղաքացիների համար Շենգենյան գոտու վիզայի գների իջեցում 80-ից մինչև 35 եվրո, նաև վիզաների տրամադրման ժամկետի կրճատում մինչև 10 օր:

Բելառուսը, հիշեցնենք, ընդգրկված է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում։