Եթե որևէ մեկը ժողովրդին կարող է ասել անարժանա...

Մարզիկների հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով Քննչական կոմիտեից իրեն ուղարկված ծանուցագիրը պատռելու վերաբերյալ հարցին` ԲՀԿ նախագահը նշել է, որ ծանուցագիր ուղարկելով իրեն վիրավորել են: «Ծանուցագիրը թող ուղարկեն նրան, ում պետք է: Եթե միջադեպը չբացահայտվեց, ուրեմն շինծու գործ լինելու վերաբերյալ մեր կարծիքը հաստատվում է»,- ասել է Ծառուկյանը: Անդրադառնալով Կոտայքի մարզպետի այն հայտարարությանը, թե Աբովյանի քաղաքապետի ընտրությանը Վահագն Գևորգյանի հաղթանակն արժանապատիվ աբովյանցու պարտությունն էր՝ ԲՀԿ նախագահը հայտարարել է ՝ «Եթե որևիցե մեկը կարող է ժողովրդին ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարաժանապատիվ»։