Եթե Նիկոլ Փաշինյանը գար, մենք շատ կոշտ խոսակց...

«Ես հանդիպում ունեցել եմ միշտ և ունենալու եմ միշտ։ Մենք միասին անցել ենք պատերազմ։ Որ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ կարճ ժամանակ, էլի հանդիպել եմ։ Ընդհանրապես, մեջներիցդ հանեք, որ կա ինչ-որ չար դաշտ ու վախենանք էդ դաշտին մոտենալ։ Բոլոր մարդկանց մեջ կա սպիտակը և սևը, բոլոր այդ մարդիկ արել են բազմաթիվ հերոսություններ և սխալներ։ Երիտասարդ եք, մի թույլ տվեք, որ ձեզ էդպես խաբեն»,- լրագրողներին ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն մանուկյանը։

Վազգեն Մանուկյանն անդրադարձավ քաղաքականություն վերադարձին և այլ հարցերի։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է խոսակցության, բայց պատասխան չի ստացել։

«Ես կարևորում եմ, որ երկրի ղեկավարն ունենա տեսլական, հստակ ձևակերպի, թե ինչպիսի Հայաստան է ուզում կառուցել։ Եթե գար, մենք շատ կոշտ խոսակցություն կունենայինք, ինչպես այստեղ։ Չեկավ՝ չունեցանք»,- ասաց Վազգեն Մանուկյանը։