Եթե Նաիրի Հունանյանը ասելիք ունենա, նրան պետք...

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը Նաիրի Հունանյանի դիմումին անդրադառնալով նշել է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի նման դիմում ներկայացնելու իրավունք ունի:

«Դա կբավարարվի, թե չի բավարարվի, բացառապես դատարանի որոշումն է: Դրա հետ կապված կանխակալ վերաբեմունք դրսևորել չենք կարող»:

Տարոն Սիմոնյանը նաև նշեց, որ հասարակական վերաբերմունքը բացասական է, քանի որ այդ դեպքի հետ կապված դեռ կան կասկածներ: Կասկածներ ունի նաև ինքը: Եվ եթե այդ կասկածները փարատելու համար Նաիրի Հունանյանը ասելիք ունենա, նրան պետք է այդ հնարավորությունը տրվի: