Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, չի նշանակու...

Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, դա չի նշանակում, որ քաղաքական ապաստան է ստացել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից ապաստան խնդրելուն։

Նա հայտնեց, որ չունի նման ինֆորմացիա, թե Պողոսյանը քաղաքական ապաստան Է ստացել, իր տեղեկություններով՝ ընթանում է իրավական գործընթաց։

Անդրադառնալով Ռուսաստանում գտնվող, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին՝ դեսպանը չցանկացավ գնահատական տալ։

Հարցին՝ կարելի է կարծել, որ Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց չհանձնելու գործընթացը մեսիջ է նոր իշխանություններին, նա արձագանքեց. «Միակ մեսիջն այն է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մենք եղբայրական ժողովուրդներ ենք»։