Եթե լուրջ՝ սցենարիստին փոխել է պետք

Այն, որ հայերը պոետիկ ժողովուրդ են, գիտեինք բոլորս՝ մենք էլ, աշխարհն էլ։ Գիտեինք նաեւ, որ մեզ մոտ արձակը ավելի թույլ է զարգացած, քան պոեզիան։ Սա նույնիսկ գրականության դասագրքերում է ամրագրված։ Նույնիսկ սերիալների ու այլ սցենարներ գրելիս է դա զգացվում։ Արձակը մերը չի։ Մենք ամենայն հավանականությամբ չենք ունենա Ագաթա Քրիստի՝ իր համաշխարհային գրականությունում իրենց տեղն ունեցող փայլուն դեդեկտիվ հերոս-կերպարներով։

Մեզ մոտ դեդեկտիվ ժանրը նույնիսկ չի կարողանում աճել, քան «զինված տղամարդու»՝ նախօրեին տեղի ունեցած օպերացիայի սցենարի մակարդակն է։ Պրիմիտիվիզմը շատ էր։ Կասեր հայտնի ֆիլմից Գալյա Նովենցը՝ միզանսցենները լավ չէին խաղում։ Իսկ եթե լուրջ՝ սցենարիստին փոխել է պետք։

Սուր սյուժետային տեսարաններով հասարակությունը կերակրել եթե ուզում են իշխանությունները, ապա լավ սցենարիստներ պետք է ունենան, թե չէ ինքնաձիգը բարձր պահած, ի տես բոլորի ոչ մի զինված տղամարդ չի մտնում հանրային վայր ու հարցնում ինչ որ տեղի գտնվելու վայրը։

Այդպես էլ չհասկացանք, թե «նա վսյակի» Քոչարյանի աջակից ներկայացված անձը այն էլ զինված Քոչարյանի գրասենյակ բարձրանում էր ոչ ինչ աներ։ Կամ էդ ինչ «զախվատ» օպերացիա էր՝ զինված տղամարդու վնասազերծում, առանց ձեռնաշղթաների, առանց «զախվատին» հատուկ այլ էլեմենտների։ «Յութուբ» բացեք նայեք ռուսական ուժայինների «զախվատները», սովորեք՝ նոր սցենարների դեպքում պետք կգա։

Եթե անվանի ռուս երգիծաբան Զադորնովը ողջ լիներ, հիմա Նոր Հայաստանի մասով հումորային պատումների բազմահատորյակ էր գրել, ամերիկացիների «տափակությունները» մոռացած։

Ի դեպ, Գյումրիում, ռուսական զորամասի մոտ, ռուս զինվորին մորթած եւ իրեն ԻՊ համակիր հռչակածի գործողությունները այնքան չվնասեցին Հայաստանին, որքան երեկվա չկայացած կինոն։

Կինոյի մասով։ Զգացիք չէ, որ կինոն չուներ «կինոյի տղա»։ Հասկանալի է սցենարիստը վախեցել էր «կինոյի տղու» կերպարը ընդգծել՝ դե Նոր Հայաստանում մի «կինոյի տղա» կա։

Վնասելու մասով։ Օրինակ կարելի է ասել, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ է  «քոչարյանական», քանի որ այնպես, ինչպես նա է վնասում Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, ոչ ոք չի կարողանում վնասել։