Եթե իմ աշխատողների աշխատավարձը մոտ ապագայում...

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է իր իրավասության տակ աշխատողների աշխատավարձեր բարձրացման մասին։

«Եթե իմ իրավասության տակ աշխատողների աշխատավարձը մոտ ապագայում չբարձրանա, ես նրանց ժամը 6-ից հետո ուղարկելու եմ տուն: Դա ընդունեք որպես նախազգուշացում: Շատ տգեղ խոսակցություններ են գնում աշխատավարձերի հետ կապված», – ասել է Մեսչյանը:

Նա ասել է, որ իրենցից ոչ ոք քաղաքապետարանում չի աշխատում հարստանալու համար, ուզում են օգտակար լինել քաղաքին, և իրենք սպասում են բարոյական աջակցության:

«Ամեն ինչ պետք է լինի տրամաբանական սահմանների մեջ։ Երբ բոլոր այն բաժինները, որոնք իմ կուրացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ն աշխատում են և մեկ էլ հեռուստատեսությամբ լսում են բավական անդուր արտահայտություններ իրենց աշխատանքի վերաբերյալ, և մի քանի կոպեկ աշխատավարձի, որ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած, դա այդքան ազնիվ չէ», – ասել է Մեսչյանը: