Եթե հուշագրերը իրոք չեղարկվել են, ապա Ֆրանսիա...

«Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված բարեկամության մասին հուշագրերի չեղարման մասին լուրը քիչ առաջ ստացա: Հիմա փորձում եմ Ֆրանսայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանից ճշտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ՀՀ արտաքին գործերի նախարությունից էլ հասկանալ` եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա ինչո՞ւ նման բան հնարավոր եղավ, և ինչո՞ւ Ֆրանսիայում հայկակական դիվանագիտական ներկայացուցիչները և բավականին ուժեղ լոբբին չեն կարողացել ժամանակին ստանալ տեղեկությունը և հակազդել»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա` եթե տեղեկությունը ճիշտ է, ապա այդ քաղաքներում հստակ աշխատել է ադրբեջանական լոբբին:

Պատգամավորը խոստացավ առաջիկա ժամերի ընթացքում ճշտել տեղեկության իսկությունը և խնդիրը մեկնաբանել ավելի հանգամանալից: 

Այս առիթով փորձեցինք կապվել բերեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը»-ի  պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և խմբակցության մյուս անդամների հետ, սակայն մեր զանգերին պատասխան չեղավ: Դեռ պատասխան չենք ստացել նաև ՀՀ ԱԳՆ-ից: 

Հիշեցնեք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը։ Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի տարածած հայտարարությունում:

Աննա Հովհաննիսյան