Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում: Այս Երեւանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Հայաստանի համար զգայուն իրադարձություններին ավելի օպերատիվ արձագանքման քայլերի մասին հարցին, հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Մենք արդեն Հայաստանի կողմից ՀԱՊԿ մյուս պետություններին այս խնդրի մասին տեղեկացնելու լավ համակարգ ենք կառուցել: Հավատացեք, պետությունների ղեկավարների յուրաքանչյուր գագաթնաժողովին այս հարցը քննարկվում է: Բոլորը բավականին տեղեկացված են: Անհրաժեշտության դեպքում, ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի այս հակամարտության վերաբերյալ: Դա բազմիցս արվել է: Ընդ որում, պետությունների ղեկավարների եւ արտաքին գործերի նախարարների հայտարարությունները հասանելի են, եւ ես դրանք չեմ մեկնաբանի: Բայց դիրքորոշման էությունը պարզ է: ՀԱՊԿ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին եւ տեսնում է խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ` դա քաղաքականն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ այս խմբի կողմից իրականացված աշխատանքների շրջանակներում` իհարկե, ապավինելով միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին»,- հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: