Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ձերբակալվածների փո...

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ձերբակալվածների փոխանակման շուրջ համաձայնության գան, ապա Ռուսաստանը կաջակցի նրանց: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ ձերբակալվածների փոխանակումը մշտապես գտնվում է բանակցությունների օրակարգում: «Մասնավորապես, այդ թեմային էր նվիրված Մոսկվայում այս տարվա ապրիլին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխադարձ հիմքով միջոցներ ընդունել երկրների տարածքում ձերբակալված անձանց մոտ հարազատներին թողնելու համար»,- ասել է նա:

«Մենք ողջունում ենք այդ չափազանց կարեւոր ակցիան եւ այն դիտարկում ենք որպես առաջին քայլ, որն ուղղված է ձերբակալված անձանց ճակատագրի թեթեւացմանը: Կարող եմ ասել, որ այլ ձերբակալվածների հարցով աշխատանք է տարվում: Եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա մենք դրան կաջակցենք»,- նշել է Զախարովան: