Եթե գումարը գողացված է պետբյուջեից, ավելի լավ...

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ունի արդյո՞ք իր համար նշանակություն այն գումարների ծագումը, որը փոխանցվում է իր ղեկավարած հիմնադրամներին և այն հարցին, որ միգուցե դրանք պետբյուջեից գողացված գումարներ են, ասաց՝ եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու դրանք ծառայեցվում են պետությանը և պետության քաղաքացիներին:

«Գումարի ծագումն ինձ համար կապ չունի: Կապ չունի, թե այդ գումարն ինչպես է հասել այն մարդուն, ով այն փոխանցում է մեզ: Մենք միևնույն է, այն ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին: Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա նրա մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»,-նշեց Հակոբյանը:

Հակոբյանը նշեց, որ կան սակայն բանկային հարաբերություններ. «Մենք դրան ենթարկվում ենք: Եթե նման խնդիր է առաջանում մենք ոչինչ անել չենք կարող: Եթե կասկածելի ծագում է կամ բանկը թույլ չի տալիս, մենք անելիք չունենք: Անձամբ իմ տեսանկյունից կարևոր չէ գումարի ծագումը»: