Մինչև հիմա կոռուպցիոն հանցագործություններ չեն բացահայտվել և որևէ մեկի նկատմամբ կոռուպցիոն հանցագործության կատարման հիմքով քրեական գործ չի հարուցվել իրավապահ մարմինների՝ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, քննչական մարմինների և դատախազության որևէ նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ:
Ողջամիտ տրամաբանությունը կամ գոյություն ունի, կամ էլ այդ մարմինները գործել են բացառապես բարեխիղճ, և բոլոր նախկին հրապարակումները հիմնավոր չեն եղել, այսինքն ողջամիտ տրամաբանությունը գոյություն չունի կամ էլ իրավապահ մարմինները գտնվում են բացառիկ անձեռնմխելի վիճակում:
Ուրեմն էլ գյուղապետ, էլ քաղաքապետ, էլ դպրոցի կամ մանկապարտեզի տնօրեն, էլ սոցիալական ծառայության պետ, էլ ռեկտոր ու դիրեկտոր, էլ չգիտեմ ինչ տարատեսակ պաշտոնատար անձինք կոռուպցիոն հանցագործություններ են կատարել, բայց ոչ որևէ ոստիկանապետ, որևէ ԱԱԾ-ի պետ, կամ դատախազ ու մարզի դատախազ, ոչ էլ քննչականի պետ ոչինչ էլ չեն արել: Իրենք համակարգային կոռուպցիայի հետ ոչ գործ են ունեցել, ոչ էլ որևէ առնչություն են ունեցել:
Եթե գործ չեն ունեցել, ապա ինչու էր կոռուպցիան համակարգային ու տարածված, եթե գործ են ունեցել, ապա ինչու չկան բացահայտումներ:
Մի հայտնի ֆիլմում այսպիսի միտք էր ներկայացված՝ մի վիրավորեք իմ մտածելու ունակությունը:
Գրում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում