Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյ...

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը, հույս է հայտնել, որ չնայած իրավական բարեփոխումները դեռ չեն եղել, բայց դատավորները կլինեն անաչառ, ինչպես պահանջում է օրենքը:

«Եթե դատարանը որոշի ազատ արձակել, դիցուք, Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանատվությունը էդտեղ չկա: Մենք չենք կարող հիասթափություն առաջացնել էն բանում, ինչը չենք խոստացել մարդկանց: Մենք չենք խոստացել ու ձերբակալել որևէ ցուցակով մարդկանց՝ անկախ նրանից` ինչպիսին կլինի նախաքննությունը, դատական պրոցեսները»:

Լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունը խոստացել է բացահայտել Մարտի 1-ը, Միրզոյանը նշել է, որ այդ գործը հիմա քննվում է դատարանում: