
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հավաստիացնում է, որ Քաղաքացիական պայմանագրի նիստերի ժամանակ բարձրաձայնել է Ամուլսարի մասով հանրությանը հուզող հարցերը: Այս մասին նա լրագրողներին հայտնեց Աժ-ում:
Հարցին, թե վարչապետի հայտարարությունից հետո ի՞նչ դիրքորոշում ունի, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.
«Եթե այդ հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին, մնացած մտահոգություններս ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»:
Խմբակցությունում առկա տարաձայնությունների և Ամուլսարի մասին այլ հարցերը Նազարյանը չպատասխանեց: