Էսօրվա կառավարությունը կրակի հետ է խաղում ու...

Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ արձակվեցին բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից Գերասիմ Վարդանյանը, Դավիթ Հունանյանը և ևս մեկ երիտասարդ, որոնց առաջինն էին բերման ենթարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցից։

«Սա քաղաքական պատվեր է, ու եթե իրենց թվում է, թե մեզ փռեցին ասֆալիտին, իրենք սրանից հետո ասֆալտին փռված են՝ որպես  քաղաքական մարմին։ Այս կառավարությունն ասֆալտին փռված է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դաշնակցական երիտասարդը նշեց՝ իրենք ասֆալտին փռվող չեն։

«Իրանք խորը թյուրիմացության մեջ են ու այս իրենց արարքների համար պատասխան են տալու, էսօրվա կառավարությունը կրակի հետ է խաղում ու վառվելու է այդ կրակի մեջ», - ասաց Գերասիմ Վարդանյանը։