Ես կողմ եմ, որ Հայաստանը մասնակցի Բաքվի խաղերին

Aram KarapetyanԲաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը ակտիվ քննարկումների առիթ հանդիսացավ: Շատերը կարծում են, որ Հայաստանը պետք է մասնակցի և Ադրբեջանի մայրաքաղաքում բարձրացվի Հայաստանի եռագույնը, ոմանք էլ կարծում են, որ անվտանգության նկատառումներով Հայաստանի մասնակցությունը այդքան էլ տեղին չէ: Հայաստանի մասնակցության քաղաքական նպատակահարմարության մասին Politik.am-զրուցեց «Նոր Ժամանական» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ: Պարոն Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթը ամբողջովին քաղաքականացվեց ինչը պետք չէր: Հայաստանի մասնակցությունը մեր զրուցակիցը դրական գնահատեց.«Չէի ցանկանա քաղաքականացնել այս հարցը, բայց ինչպես դուք արդեն նշեցիք հարցը արդեն իսկ քաղաքականացված է: Եթե մի հարցը քաղաքականացվում է ուրեմն այդտեղ կոռուպցիոն վտանգ կա: Ես մի բան կարող եմ ասել, եթե անվտանգության հարցը ապահովված է և Ադրբեջանական կողմը  քաղաքական դեմարշ չի անելու, ասենք ինչպես արեց ադրբեջանցի մարզիկը, երբ մեր հիմնի ժամանակ նստեց, ապա մասնակցություն միանշանակ պետք է »,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ Հայաստանը պետք է ակտիվ մասնակցություն ունենա սպորտային մեծ բոլոր միջոցառումներին և Եվրոպական օլիմպիական խաղերին պետք է նայել զուտ որպես սպորտային խոշոր միջոցառում.«Ես կողմ եմ, որ Հայաստանը մասնակցի սպորտային բոլոր խոշոր միջոցառումներին, քանի որ դրանք մեր սահմանները լայացնում են և շփման ավելի մեծ հնարավորություններ են տալիս մարզիկներին, որը նրանց առաջընթացի գրավականը կլինի: Ինչպես արդեն նշեցի, եթե անվտանգության հարցը ապահովված է և ադրբեջանական կողմից քարանձավային քայլեր չեն լինի (հիշեցնում է ադրբեջանից մարզիկի ոչ հարիր պահվածքը), ապա միանշանակ կողմ եմ Հայաստանի մասնակցությանը»:

Դիտվել է 100 անգամ
 


Այս թեմայով