Ես շատ եմ հարգում Գագիկ Ծառուկյանին՝ հաշվի առ...

ԱԺ-ն շարունակում է քննարկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ հանգամանալից ուսումնասիրել է ոլորտը, ըստ այդմ՝ ՀՀ-ում երեք ցեմենտ արտադրող հիմնական գործարաններ կան՝ «Արարատցեմենտը», Հրազդանի գործարանը և նաև Երևանում գործող ցեմենտի գործարան, որը ցեմենտի հումքը ներմուծում է։ «Արարատցեմենտն» այսօր ցեմենտ վաճառում է 40 000 դրամով, Երևանի ցեմենտի գործարանը՝ 41 000 դրամով, իսկ Հրազդանի գործարանը՝ 48 000 դրամով։ Իրանական ցեմենտ ներմուծվեց հեղափոխությունից հետո, որի արժեքը կազմում էր 8-ից 10 000 դրամ և նույնիսկ հարկվելուց հետո արժեքը 13 000-ից չէր գերազանցում»,-նշեց Սարգսյանը:  

«Կարևոր է, որ իրանական ցեմենտը շարունակվի ներմուծվել»,-ասաց նա և բացատրեց, որ եթե այս պետտուրքի չափը հաստատվի և 22 000 տուրք սահմանվի, մեկ տարվա ընթացքում ցեմենտի ներմուծման արդյունքում 4 մլրդի պետական տուրք կունենան պետբյուջեն, այն դեպքում, երբ ցեմենտ արտադրող տեղական գործարանները 3, 3 մլրդ հարկ են վճարել, բայց երեք անգամ էլ շատ են իրացրել։ 

«Ես շատ եմ հարգում Գագիկ Ծառուկյանին՝ հաշվի առնելով, որ նա զրոյից հաջողությունների հասած գործարար է, և նաև նրա կոնցեռնն ամենաշատ հարկ վճարողներից է։ Այս օրերին պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ տնտեսական հանձնաժողովի մի շարք պատգամավորներ հանդիպել են ցեմենտ արտադրողների հետ՝ նկատի ունենալով, որ իրենց դեմ են գործել։ Այո՛, հանդիպել ենք, տարօրինակ չէր լինի նման հարց քննարկվեր, և բոլորի ցեմենտ արտադրողների հետ չհանդիպենք խնդիրները քննարկենք»,-ասաց Հայկ Սարգսյանը և նշեց, որ իրենք ցանկացած հարցի քննարկման ժամանակ շահագրգիռ բոլոր կողմերի հետ հանդիպում են։