Ես էլ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կար...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր Երևանի ընդյհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ընթերցեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքից մի հատված, որտեղ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Մարտի 1-ին արտակարգ դրություն մցնելու որոշումը ամենաարդյունավետ միջոցն է եղել․ «Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, այդ ժամանակ դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»:

Երրորդ նախագահը իր ցուցմունքում հայտնել է նաև, որ Մարտի 1-ից առաջ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրավիրված խորհրդակցությունը կրել է նախազգուշացնող բնույթ. «Խորհրդակցությունը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել են Զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը, ընդհանուր նպատակը Զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնելն էր, որ ցույցերի ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում Զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»: